Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ձերբակալել են այն մարդուն, ով Բուլղարիայի թուրքական կուսակցության ղեկավար Ահմեդ Դոգանի ելույթի ժամանակ բարձրացել է բեմ և նրա գլխին պահել ատրճանակը։
Կուսակցության առաջնորդի վրա հարձակվողին կարողացել են գետնին գցել թիկնազորի աշխատակիցներն ու Դոգանի կուսակցության անդամները, որից հետո սկսել են ոտքերով հարվածել։
Ոստիկանության ներկայացուցիչների տվյալներով՝ հարձակվողն ազգությամբ թուրք է՝ Բուլղարիայի Բուրգաս քաղաքից։